Մամուլի տեսություն 26-12-2016
Գերմանիայի ներքին գործերի նախարար ՝ Թումաս Դեմզիրն ասել է .-«Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, Ավստրիան մինչև փետրվար ամիսը Գերմանիայի հետ իր ընդհանոր սահմանում անվտանգության հատուկ միջոցառումներ է կիրառելու, սակայն կա ցանկություն ՝ այդ իրավիճակը շարունակելու համար»:
«Ռեսալաթ»
Գերմանիայում շարունակվում է սահմանների վերահսկումը
Թեև Եվրոպական երկրների քաղաքացիների մեծ մասը դժգոհություն է հայտնել շենգենյան սահմանների վերահսկման կապակցությամբ և այդ դժգոհության մասին հայտարարել են տարբեր միջոցներով, այնուամենայնիվ այդ երկրների ղեկավարները նախընտրում են շարունակել այդ գործընթացը ՝ հավանական անվտանգության ճգնաժամերը դիմագրավելու համար: 2015-2016 թթ.-ին Եվրոպայում եղան անվտանգության ճգնաժամերի դրսևորումներ: Փարիզում, Բրյուսելում և Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն ապացուցել են, որ Եվրոպայում շարունակվում է անվտանգության ճգնաժամը: Ճգնաժամ, որը թվում է դեռ երկար է սպառնալու միավորված Եվրոպային: Այդ կապակցությամբ Գերմանիայի ներքին գործերի նախարար ՝ Թումաս Դեմզիրն ասել է .-«Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, Ավստրիան մինչև փետրվար ամիսը Գերմանիայի հետ իր ընդհանոր սահմանում անվտանգության հատուկ միջոցառումներ է կիրառելու, սակայն կա ցանկություն ՝ այդ իրավիճակը շարունակելու համար»: Դեմզիրի խոսքերով, արտաքին սահմաններում անվտանգության միջոցառումների կիրառման շարունակումը կարող է նպաստել անվտանգության հաստատմանը: 2015 թվականի սեպտեմբերից Գերմանիան կարևորել էր սահմանների վերահսկումը ՝ ներգաղթյալների ճգնաժամը հաղթահարելու համար: Նա հանդես էր եկել Ավստրիայի հետ երկրի Բայերն նահանգում կիրառվող անվտանգության միջոցառումները խստացնելու պահանջով: Գերմանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Բեռլինը և Վիեննան, որպես սահմանակից երկու երկրներ, պետք է զարգացնեն անվտանգության ոլորտում իրենց համագործակցությունը:
«Շարղ»
Մարին Լեպենի խոստումը ՝ ֆրանսական Բրիքսիթի կապակցությամբ
Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավարը խոստացել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, բրեքսիթի նման հանրաքվե է անցկացնելու : Լեպենը հունական մամուլին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն գործում է միմիայն Վաշինգտոնի նպատակների ուղղությամբ : Ֆրանսիայի ազգային ճակատի ղեկավարը Եվրամիության դեմ տեսակետներ ունի: Նա 2017 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուներից է: Լեպենի ասածով, եվրամիության կազմից դուրս գալն իր քաղաքականության մաս է կազմում: Նա էլ իր մրցակից Ֆրանսուա Ֆիոնի նման, ցանկանում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները ՝ քննադատելով դեպի ٍվրոպա ՆԱՏՕ-ի տարածումը: Նա ասել է, որ եթե ընտրվեի երկրի նախագահի պաշտոնում, Ֆրանսիան դուրս է գալու ՆԱՏՕ-ի կազմից, որովհետև այլև դրան կարիք չի լինելու:
Լեպենի խոսքերով, ՆԱՏՕ-ն ձևավորվել է այն ժամանակ, երբ Վարշավայի դաշինքը սպառնում էր ԽՍՀՄ-ի տարածամոլությունը: Այօր արդեն ոչ խորհրդային միությունը կա , ոչ էլ Վարշավայի դաշինքը:
news.am
The Hill. Ինչու Օբաման Իսրայելից շրջվեց
Սպիտակ տան որոշումը՝ հրաժարվել իր բազմամյա քաղաքականությունից եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին թույլ տալ, որ դատապարտի պաղեստինյան տարածքներում իսրալելական բնակավայրերի շինարարությունը, դարձավ նախագահ Օբամայի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի լարված հարաբերությունների գագաթնակետը: Այս մասին նշված է The Hill-ում:
Օբամայի այս որոշումը նրան քաղաքական սպեկտրի բոլոր կողմերի քննադատության օբյեկտ է դարձրել: Անկասկած, հեռացող նախագահն այն չէր ընդունի, եթե նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնը հաղթեր: Օբամային քննադատել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ աջ ուժերը, իսկ նրա որոշումը կարող է Կոնգրեսում ՄԱԿ-ի ֆինանսավորման շուրջ լուրջ վեճերի հանգեցնել: Բայց Օբամայի թիմը որոշել է, որ այն դրան արժանի է:
Ամերիկյան շատ վարչակազմեր են հանդես եկել Իսրայելի բնակեցման քաղաքականության դեմ այն տարածքներում, որոնց պաղեստինցիներն են հավակնում՝ դա համարելով հակամարտության երկկողմանի խաղաղ կարգավորման ճանապարհի գլխավոր խոչընդոտը: Ուրբաթ ընդունված բանաձեւի ձեւակերպումները համապատասխանում են ԱՄՆ-ի այս քաղաքականությանը:
Սակայն 1980 թվականից սկսած ԱՄՆ-ը վետո էր դնում ՄԱԿ-ի բանաձեւերի վրա, որոնք դատապարտում էին Իսրայելի բնակեցման ակտիվությունը: Հնարավոր է, որ այս քայլն Օբամայի համար բացասական հետեւանքներ ունենա՝ Նեթանյահուին եւ Թրամփին սադրելով խստացնել պաղեստինցիների նկատմամբ քաղաքականությունը, որը հակասում է հեռացող նախագահի մոտեցմանը: «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա հունվարի 20-ից հետո ամեն ինչ կփոխվի»,- իր «Թվիթերում» գրել է Թրամփը:
Ըստ երեւույթին, այս որոշումը Օբամայի վերջին հնարավորությունն է միջազգային ասպարեզում իր ազդեցությունը Թրամփին ցուցադրելու համար, որը հրապարակավ հայտարարել է այնպիսի արտաքին քաղաքականություն վարելու պատրաստակամության մասին, որը կհակասի ընթացիկ վարչակազմի քաղաքականությանը: Սա կարող է ապագայում հնարավոր խաղաղ բանակցությունների գործընթացում լրջորեն բարդացնել Իսրայելի կառավարության վիճակը, չնայած Թրամփն, ըստ երեւույթին, պատրաստ է այդ քաղաքականությունը փոխել:
Չնայած ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւը ոչ մի քաղաքական հետեւանքների չի հանգեցնում, կարող է պաղեստինցիների համար այն նախադեպը դառնալ, որը կազդի Իսրայելի հետ ապագա բանակցություններում խաղաղ համաձայնագրի մշակման գործընթացի վրա: Դա կարող էր խաղաղ համաձայնագրի հասնելու Քլիթոնի խնդիրը բարդացնել, եթե նա հաղթեր ընտրություններում: Հիմա դա արդեն Թրամփի խնդիրը կլինի: