Ադրբեջանը սկսել է գազ ներկրել Իրանից
Դեկտեմբեր 28, 2016 16:07 Asia/Tehran
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը, 2016 թվականին սկսել է գազ ներկրել Իրանից։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին Reuters-ին տված հարցազրույի ժամանակ հայտարարել է SOCAR-ի առաձին փոխնախագահ Խոշբախտ Յուսիֆզադեն։
«SOCAR-ը սկսել է նավթ ներկրել Իրանից։ Օրական ծավալը կախված է եղանակից։ Երբ Իրանում ցուրտ եղանակ է, նրանք մեզ օրական տալիս են մոտավորապես 2 միլիոն խմ գազ, իսկ տաք օրերին՝ մինչև 4 միլիոն խմ»,-ասել է Յուսիֆզադեն։
Նրա խոսքով՝ Իրանը մատակարարումների սկզբից Ադրբեջանին վաճառել է 286.328 միլիոն խմ գազ:
1in.am
Պիտակ