Դեկտեմբեր 31, 2016 16:23 Asia/Tehran
  • 2016 թվականին աշխարհում 93 լրագրող է սպանվել

Լրագրողների միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ 2016 թվականին աշխարհի տարբեր վայրերում սպանվել է 93 լրագրող, որոնցից շատերը նպատակային սպանությունների զոհեր են եղել:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Լրագրողների միջազգային ֆեդերացիան հայտարարել է.«Այս լրագրողները սպանվել են աֆրիկյան, ասիական և օվկիանիայի, ամերիկյան, եվրոպական, միջին արևելյան և արևմտյան 23 երկրներում։ Նրանք նպատակային սպանությունների զոհեր են եղել»:

Լրագրողների միջազգային ֆեդերացիան նաև շեշտել է.«Կոլումբիայի Մեդելին քաղաքում ինքնաթիռի վթարից բրազիլացի 20 լրագրողների և Սև ծովում ինքնաթիռի վթարի հետևանքով 9 ռուս լրագրողների զոհվելը լրագրողական ոլորտի ամենացավալի դեպքերն էին»:

Համաձայն այս հաղորդման՝ 2016թվականին զոհված լրագրողների թիվը նախորդ տարվա համեմատությամբ բավականին նվազել է։

Պիտակ