Խուզարկություն և ձերբակալություններ՝ թուրքական Dogan խոշորագույն հոլդինգում
https://parstoday.ir/hy/news/world-i49738-Խուզարկություն_և_ձերբակալություններ_թուրքական_dogan_խոշորագույն_հոլդինգում
Թուրքիայի ոստիկանությունը խուզարկությունից հետո ձերբակալել է Dogan խոշոր հոլդինգի նախկին գլխավոր տնօրենին և իրավաբական գլխավոր խորհրդականին, հաղորդում է Reuters գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2017 08:32 Asia/Tehran
  • Խուզարկություն և ձերբակալություններ՝ թուրքական Dogan խոշորագույն հոլդինգում

Թուրքիայի ոստիկանությունը խուզարկությունից հետո ձերբակալել է Dogan խոշոր հոլդինգի նախկին գլխավոր տնօրենին և իրավաբական գլխավոր խորհրդականին, հաղորդում է Reuters գործակալությունը:

Թուրքական Dogan Holding-ը գործենություն է իրականացնում ԶԼՄ-ների, ֆինանսների, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում, հանդիսանում է Hurriyet թերթի և CNN Turk հեռուստաալիքի սեփականատերը:

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ խուզարկություններ անցկացվել են միայն երկու աշխատակիցների անձնական գրասենյակներում և տներում, իրավապահների գործունեությունը չի ազդել հոլդինգի գործունեության վրա:Ոստիկանությունը գործել է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հանդեպ իրականացվող հետաքննության շրջանակներում, որին Անկարան մեղադրում է հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ:

1in.am/