Թուրքիան սկսել է ակտիվանալ կովկասյան տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/world-i49753-Թուրքիան_սկսել_է_ակտիվանալ_կովկասյան_տարածաշրջանում
Առաջիկա ամիսների ընթացքում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2017 10:47 Asia/Tehran
  • Թուրքիան սկսել է ակտիվանալ կովկասյան տարածաշրջանում

Առաջիկա ամիսների ընթացքում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։

«Եռակողմ հանդիպումը կկայանա առաջիկա ամիսների ընթացքում», -ասել է Չավուշօղլուն։

Թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, պաշտոնական Անկարան խորհրդակցություններ է անցկացնում՝ Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան եռակողմ ֆորմատ ձևավորելու ուղղությամբ։

Նաև նշել է, որ Թուրքիան ունի նախաձեռնություններ, որոնք վերաբերում են կովկասյան տարածաշրջանին։ Չավուշօղլուի խոսքով, տարածաշրջանում Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ ֆորմատները «էֆեկտիվ են»։

panorama.am/