Թուրքիան սկսել է ակտիվանալ կովկասյան տարածաշրջանում
Առաջիկա ամիսների ընթացքում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։
«Եռակողմ հանդիպումը կկայանա առաջիկա ամիսների ընթացքում», -ասել է Չավուշօղլուն։
Թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, պաշտոնական Անկարան խորհրդակցություններ է անցկացնում՝ Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան եռակողմ ֆորմատ ձևավորելու ուղղությամբ։
Նաև նշել է, որ Թուրքիան ունի նախաձեռնություններ, որոնք վերաբերում են կովկասյան տարածաշրջանին։ Չավուշօղլուի խոսքով, տարածաշրջանում Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ ֆորմատները «էֆեկտիվ են»։
panorama.am/