Ամերիկացիների երկու երրորդը դեմ է ՀԳՀ ծրագրի չեղարկմանը
Այն պայմաններում, երբ երկու շաբաթ է մնում մինչև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, վերջին սոցհարցման արդյունքները պարզում են, որ այդ երկրի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի չեղարկմանը:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Մերիլանդի համալսարանի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիների գրեթե երկու երրորդը դեմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հրաժարվելուն, սակայն համաձայն Թրամփի տված խոստումների հովանավորում է միջուկային համաձայնությունների պայմանների բարեփոխումը:
Միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄՆ-ին ուղղված վերջնական հանձնարարության շուրջ հարցմանն ի պատասխան, սոցհարցման մասնակիցների 64 տոկոսը պահանջել է համաձայնությունը հարգել մինչև այնքան ժամանակ, երբ Իրանը հավատարիմ կմնա դրան:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պատճառով քննադատեց դեմոկրատականներին ու Բարաք Օբամային և դա «ողբերգություն» և «աշխարհի ամենավատ համաձայնություն»-ը բնութագրելով խոստացավ Սպիտակ տուն մուտք գործելու առաջին օրն իսկ պատռել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին արձագանքելով Դոնալդ Թրամփի հայտարարությանն ասել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձև է և մի պետության որոշմամբ հնարավոր չէ դա փոխել: