Մեքսիկայի մայրաքաղաքը փոխում է կարգավիճակը և դառնում նոր նահանգ
https://parstoday.ir/hy/news/world-i499-Մեքսիկայի_մայրաքաղաքը_փոխում_է_կարգավիճակը_և_դառնում_նոր_նահանգ
Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաքի վերաբերյալ քաղաքական բարեփոխմանը, որը փոխում է նրա կարգավիճակը և դաշնային մայրաքաղաքային շրջանի տեղում նոր նահանգ ստեղծում, փոխանցում է РИА Новости-ն:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 21, 2016 06:11 Asia/Tehran
  • Մեքսիկայի մայրաքաղաքը փոխում է կարգավիճակը և դառնում նոր նահանգ

Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաքի վերաբերյալ քաղաքական բարեփոխմանը, որը փոխում է նրա կարգավիճակը և դաշնային մայրաքաղաքային շրջանի տեղում նոր նահանգ ստեղծում, փոխանցում է РИА Новости-ն:

Մինչ այդ պահը Մեքսիկայում գոյություն ուներ 31 նահանգ և առանձին տարածքային միավորում` դաշնային շրջան, որն ուներ հատուկ կարգավիճակ: 1824-ից ի վեր այդ առանձնահատուկ տարածքային միավորը Մեքսիկայի կենտրոնական իշխանությունների տեղակայման վայրն էր և ոչ մի նահանգի չէր պատկանում:

«Նոր փուլ է սկսվում Մեխիկոյի կյանքում, որը հիմնված է Սահմանադրության վրա և համապատասխանում է մեր արժեքներին և հույսերին»,- գրել է դաշնային շրջանի ներկայիս ղեկավար Միգել Անխել Մանսերան:

Բարեփոխումն իսկապես ավելի շատ հնարավորություններ է տալիս Մեխիկոյին որպես իրավահավասար տարածքային սուբյեկտի: Օրինակ՝ քաղաքը կարող է ընդունել իր Սահմանադրությունը, նա ստանում է ֆինանսական և հարկային անկախություն կենտրոնական իշխանությունների որոշումներից: Կփոփոխվի նաև Մեխիկոյի տարածքային վարչական բաժանումը, որը չի կորցնի մայրաքաղաքի իր կարգավիճակը։