Ֆրանսիան փորձում է փակուղի տանել Աստանայի նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/world-i49942-Ֆրանսիան_փորձում_է_փակուղի_տանել_Աստանայի_նստաշրջանը
Սիրիայի խորհրդարանի անդամը տեղեկացրել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմության նիստի կայացումը խոչընդոտելու ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 07:19 Asia/Tehran
  • Ֆրանսիան փորձում է փակուղի տանել Աստանայի նստաշրջանը

Սիրիայի խորհրդարանի անդամը տեղեկացրել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմության նիստի կայացումը խոչընդոտելու ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի մասին:

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ալան Բեքրն ուրբաթ օրը «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիան ցանկացած առիթ չարաշահում է  բանակցությունները խափանելու համար: «Ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռազմավարությունը ոչ միայն շատ երկրներին փրկելու է այս չար երևույթի վտանգից, այլև ճանապարհ է հարթելու քաղաքական լուծման և սիրիական կողմերի միջև բանակցության համար»:

Մոսկվայի վերջին նիստում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև կայացած համաձայնությունից հետո, հունվար ամսին Աստանայում կայանալու է Սիրիայի կառավարության և ընդդիմության երկխոսությունը: