Օբաման նախազգուշացրել է ԱՄՆ-ում պառակտում սերմանելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i50032-Օբաման_նախազգուշացրել_է_ԱՄՆ_ում_պառակտում_սերմանելու_կապակցությամբ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ-ի միջամտության մասին գաղտնի տեղեկությունները տարածվելուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շեշտել է, որ ռուսները այս պարագայում հարձակում են իրականացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 15:01 Asia/Tehran
  • Օբաման նախազգուշացրել է ԱՄՆ-ում պառակտում սերմանելու կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ-ի միջամտության մասին գաղտնի տեղեկությունները տարածվելուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շեշտել է, որ ռուսները այս պարագայում հարձակում են իրականացրել:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, ամերիկյան ABC հեռուստատեսության տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտահոգություն է հայտնել այդ երկրի անվտանգության հիմքերի թուլացման կապակցությամբ:

Օբաման ասել է.«Հանրապետականները, փորձագետներն ու վերլուծաբանները իրենց դեմոկրատական գործընկերներիից ավելի վստահում են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին»:

ԱՄՆնորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կասկածանքով է վերաբերվում ռուս հաքերների կողմից ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին տարածված լուրերին: Նա ասել է, որ որևէ կիբեր  հարձակում չի կարող ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Առայսօր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ  միջամտության խնդիրը բազմաթիվ բանավեճերի պատճառ է դարձել: