Ֆրանսիական իշխանություններն արտաքսում են փախստականներին Կալե քաղաքից
https://parstoday.ir/hy/news/world-i5014-Ֆրանսիական_իշխանություններն_արտաքսում_են_փախստականներին_Կալե_քաղաքից
Համաձայն Պա դե Կալեի դեպարտամենտի պրեֆեկտուրայի որոշման՝ Ֆրանսիական Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարի հարավային մասը պետք է ազատվի մինչև փետրվարի 23-ի երեկո, հաղորդում է BBC-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2016 08:12 Asia/Tehran
  • Ֆրանսիական իշխանություններն արտաքսում են փախստականներին Կալե քաղաքից

Համաձայն Պա դե Կալեի դեպարտամենտի պրեֆեկտուրայի որոշման՝ Ֆրանսիական Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարի հարավային մասը պետք է ազատվի մինչև փետրվարի 23-ի երեկո, հաղորդում է BBC-ին:

Իշխանությունները տեղեկացրել են, որ բոլոր այն փախստականները, ովքեր ճամբարում կմնան այդ ժամկետից հետո՝ կարտաքսվեն: Այնուհետև հարավային մասը, որը կազմում է վրանային ճամբարի գրեթե կեսը, կքանդվի:

Իշխանությունների տրված գնահատականով` ընդունված որոշումը կստիպի 800-1000 մարդու փոխել բնակության վայրը:

Իրավապաշտպանները, ովքեր դեմ են տեղահանման որոշմանը, կարծում են, որ տվյալ տարածքում, ապրում են մեծ թվով փախստականներ: Նրանց առաջարկում են տեղափոխվել հատուկ կահավորված բնակելի մոդուլներ, որոնց համար իշխանությունները ծախսել են մոտ 25 մլն եվրո։

Կալեի ճամբարում, որն առավել հայտնի է «Ջունգլի» անվանումով, ներգաղթյալների թիվը վերջին 2 տարվա ընթացքում ավելացել է մի քանի անգամ։ Ճամբարը դարձել է փոքր քաղաք, որտեղ գործում են խանութներ, ռեստորաններ, կրոնական հաստատություններ և նույնիսկ՝ թատրոն։

armedia.am

21/2/2016