Արևմտյան Եվրոպայում ցրտից զոհվել են մեծ թվով մարդիկ
https://parstoday.ir/hy/news/world-i50437-Արևմտյան_Եվրոպայում_ցրտից_զոհվել_են_մեծ_թվով_մարդիկ
Ցրտի հետևանքով Արևելյան Եվրոպայում զոհվել է 38 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 13:15 Asia/Tehran
  • Արևմտյան Եվրոպայում ցրտից զոհվել են մեծ թվով մարդիկ

Ցրտի հետևանքով Արևելյան Եվրոպայում զոհվել է 38 մարդ:

Euronews-ի հաղորդման համաձայն, Լեհաստանի ազգային անվտանգության կենտրոնը հայտարարել է, որ ցրտի հետևանքով այդ երկրում մահացել է 10 մարդ:

Չեխիայի պաշտոնյաները ևս հայտարարել են, որ ցրտի հետևանքով այդ երկրում   զոհվել է 6 մարդ: 

Սեբիայում   օդի ջերմաստիճանը նվազել է 35 աստիճանի: 

Ձյան առատ տեղումների հետևանքով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում երթուղիները դժվարանցանելի են դարձել:

Ռումինիայում ևս արտակարգ իրավիճակ է հայտարարվել.  փակվել են օդային և ցամաքային ճանապարհները:

Իտալիայում ձյան առատ տեղումների հետևանքով նույնպես զոհվել է առնվազն 7 մարդ: