ԱՄՆ-ի պետքարտուղարը զգուշացրել է Թրամփին՝ ՀԳՀԾ-ի ոտնահարման կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարն այդ երկրի նորընտիր նախագահին զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ոտնահարման կապակցությամբ:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրը Վաշինգտոնի խաղաղության հետազոտական կենտրոնում ասել է, որ եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ոտնահարի Իրանի հետ միջուկային համաձայնությունը, այն ստորագրած մյուս երկրները կկորցնեն ԱՄՆ-ի կառավարության հանդեպ վստահությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի ընդգծմամբ, Իրանը հարգել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակ Ջոն Քիրբին և Սպիտակ տան խոսնակ Ջաշ Էռնեստը նույնպես հաստատել են, որ Իրանի քայլերը համապատասխանում են ՀԳՀԾ-ին և ԱԷՄԳ-ի կանոններին:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո կպատռի ՀԳՀԾ-ն:
Ամերիկացի պաշտոնատարներն այն պայմաններում են ընդգծում իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը, երբ Սպիտակ տան պաշտոնատարները շարունակ թերացել ու խափանարարություն են կատարել ՀԳՀԾ-ի գործադրման ճամբին: