ԱՄՆ-ի պետքարտուղարը զգուշացրել է Թրամփին՝ ՀԳՀԾ-ի ոտնահարման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i50488-ԱՄՆ_ի_պետքարտուղարը_զգուշացրել_է_Թրամփին_ՀԳՀԾ_ի_ոտնահարման_կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարն այդ երկրի նորընտիր նախագահին զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ոտնահարման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 04:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պետքարտուղարը զգուշացրել է Թրամփին՝ ՀԳՀԾ-ի ոտնահարման կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարն այդ երկրի նորընտիր նախագահին զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ոտնահարման կապակցությամբ:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրը Վաշինգտոնի խաղաղության հետազոտական կենտրոնում ասել է, որ եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ոտնահարի Իրանի հետ միջուկային համաձայնությունը, այն ստորագրած մյուս երկրները կկորցնեն ԱՄՆ-ի կառավարության հանդեպ վստահությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի ընդգծմամբ, Իրանը հարգել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակ Ջոն Քիրբին և Սպիտակ տան խոսնակ Ջաշ Էռնեստը նույնպես հաստատել են, որ Իրանի քայլերը համապատասխանում են ՀԳՀԾ-ին և ԱԷՄԳ-ի կանոններին:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո կպատռի ՀԳՀԾ-ն:

Ամերիկացի պաշտոնատարներն այն պայմաններում են ընդգծում իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը, երբ Սպիտակ տան պաշտոնատարները շարունակ թերացել ու խափանարարություն են կատարել ՀԳՀԾ-ի գործադրման ճամբին: