Թրամփի պետքարտուղարի հայտարարությունը՝ Իրանի և ՀԳՀԾ-ի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i50665-Թրամփի_պետքարտուղարի_հայտարարությունը_Իրանի_և_ՀԳՀԾ_ի_կապակցությամբ
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնի համար ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածու Ռեքս Թեյլերսոնն ասել է, որ հանձնարարելու է վերանայել Իրանի հետ միջուկային համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2017 04:05 Asia/Tehran
  • Թրամփի պետքարտուղարի հայտարարությունը՝  Իրանի և ՀԳՀԾ-ի կապակցությամբ

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնի համար ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածու Ռեքս Թեյլերսոնն ասել է, որ հանձնարարելու է վերանայել Իրանի հետ միջուկային համաձայնությունը:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, Ռեսք Թեյլերսոնը չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ներկայացրել է իր ծրագրերը:

Թեյլերսոնը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի միջազգային համաձայնությանը հակասող հայտարարություն է արել: Նա ընդգծել է, որ Իրանը չպիտի ուրան հարստացնի և հավելել , որ ՀԳՀԾ-ն Իրանին չի արգելում ատոմային ռումբ գնել:

 «ՀԳՀԾ-ն դադարեցնում է միջուկային զենք արտադրելու Իրանի կարողության ընդլայնումը, սակայն դա առհավետ չի արգելում». ասել է նա:

«ԱՄՆ-ի նոր կառավարության համար ընդունելի ՀԳՀԾ-ի համաձայն Իրանում հարստացված նյութեր չպիտի լինեն»,-հայտարարել է Ռեքս Թեյլերսոնը:

Թեյլերսոնն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ ԻԻՀ-ն, լինելով մասսայական ոչնչացման զենքերի զոհերից մեկը, մշտապես պնդել է, որ ձգտում է միջուկային զենքերից զերծ տարածաշրջանի, որտեղ Սիոնիստական ռեժիմը հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունի:

Ի դեպ, ԱԷՄԳ-ի և ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի զեկույցների համաձայն. հակառակ ԱՄՆ-ին ԻԻՀ-ն մինչ այսօր հարգել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները: