Թրամփի պետքարտուղարի հայտարարությունը՝ Իրանի և ՀԳՀԾ-ի կապակցությամբ
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնի համար ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածու Ռեքս Թեյլերսոնն ասել է, որ հանձնարարելու է վերանայել Իրանի հետ միջուկային համաձայնությունը:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, Ռեսք Թեյլերսոնը չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ներկայացրել է իր ծրագրերը:
Թեյլերսոնը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի միջազգային համաձայնությանը հակասող հայտարարություն է արել: Նա ընդգծել է, որ Իրանը չպիտի ուրան հարստացնի և հավելել , որ ՀԳՀԾ-ն Իրանին չի արգելում ատոմային ռումբ գնել:
«ՀԳՀԾ-ն դադարեցնում է միջուկային զենք արտադրելու Իրանի կարողության ընդլայնումը, սակայն դա առհավետ չի արգելում». ասել է նա:
«ԱՄՆ-ի նոր կառավարության համար ընդունելի ՀԳՀԾ-ի համաձայն Իրանում հարստացված նյութեր չպիտի լինեն»,-հայտարարել է Ռեքս Թեյլերսոնը:
Թեյլերսոնն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ ԻԻՀ-ն, լինելով մասսայական ոչնչացման զենքերի զոհերից մեկը, մշտապես պնդել է, որ ձգտում է միջուկային զենքերից զերծ տարածաշրջանի, որտեղ Սիոնիստական ռեժիմը հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունի:
Ի դեպ, ԱԷՄԳ-ի և ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի զեկույցների համաձայն. հակառակ ԱՄՆ-ին ԻԻՀ-ն մինչ այսօր հարգել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները: