Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի Պապի հետ
Հունվար 12, 2017 16:03 Asia/Tehran
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Աբրահամը Հռոմի Պապին է նվիրել իր ձեռնոցները և պատմել իր կարիերայի մասին:
«Ես Հռոմի Պապին պատմեցի բռնցքամարտիկի իմ կարիերայի մասին և որ աստվածավախ մարդ եմ»,-ասել է Աբրահամը:
Հռոմի պապը ընտրվելուց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։
Armenpress.am
Պիտակ