Ֆրանսիան կարևորում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Իրան-Ռուսաստան համադրված քայլերը
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի համադրված քայլերի անհրաժեշտությունը:
Ֆրանսիական Le Figaro թերթի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ հունվարի 12-ին Փարիզում դիվանագիտական պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը նշել է.«Սիրիայի հարցով բանակցությունները պետք է տեղի ունենան տարածաշրջանի բոլոր երկրների ներկայությամբ և ՄԱԿ-ի վերահսկողությամբ»:
Օլանդի խոսքերով՝ Ֆրանսիան դեմ է Լիբիայի ու Սիրիայի նման երկրների մասնատմանը և չի ընդունում ներկա պայմանները:
Ցավ հայտնելով Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրի իրագործման ձգձգման կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահն ասել է.«Քանի դեռ ՌԴ կառավարությունը չի կատարել իր պարտավորությունները, հնարավոր չէ չեղարկել Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները»: