Սարմադի.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերանայման ենթակա չէ»
https://parstoday.ir/hy/news/world-i50902-Սարմադի._Համատեղ_գործողությունների_համապարփակ_ծրագիրը_վերանայման_ենթակա_չէ
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնություն չէ և կողմերից մեկը չի կարող այդ մասին որոշումներ ընդունել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2017 14:46 Asia/Tehran
  • Սարմադի.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերանայման ենթակա չէ»

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնություն չէ և կողմերից մեկը չի կարող այդ մասին որոշումներ ընդունել:

Հունվարի 13-ին Թեհրանում լրագրողներին տված հարցազրույցում, անդրադառնալով նոր կառավարության աշխատանքի մեկնարկից հետո Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերանայելու վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնի վերջին հայտարարության մասին, Մորթեզա Սարմադին ասել է.-«Այս մոտեցումն անօրինական է միջազգային մասշտաբով»:

«ՀԳՀԾ-ը համարվում է Իրանի և վեց երկրի միջև կայացած համաձայնություն, որը հաստատվել է նաև ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից: Ուստի անօգուտ է ԱՄՆ որոշ քաղաքական գործիչների կողմից ծրագիրը վերանայելու հարցի արծարծումը».-ասել է  Սարմադին:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը վստահեցրել է , ԱՄՆ նոր իշխանությունը իրականությունն  ընդունելուց բացի այլ ելք չի ունենալու և իր ողջ ջանքը կենտրոնացնելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ավելի ճիշտ և արագ իրականացման վրա: