Եվրոխորհրդարանի նախագահ ընտրվեց Անտոնիո Թաջանին
https://parstoday.ir/hy/news/world-i51445-Եվրոխորհրդարանի_նախագահ_ընտրվեց_Անտոնիո_Թաջանին
Երեքշաբթի օրը Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի նոր նախագահ է ընտվել իտալացի Անտոնիո Թաջանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Մարտին Շուլցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 04:11 Asia/Tehran
  • Եվրոխորհրդարանի նախագահ ընտրվեց Անտոնիո Թաջանին

Երեքշաբթի օրը Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի նոր նախագահ է ընտվել իտալացի Անտոնիո Թաջանին, ով այդ պաշտոնում փոխարինել է Մարտին Շուլցին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Մարտին Շուլցի հայտարարել է, որ Թաջանին քվեարկության չորրորդ և վերջին փուլում 351 ձայներ հավաքելով պարտության է մատնել 282 ձայներ հավաքած իր հայրենակից Ջիանի Պիտլային:

Անտոնիո Թաջանին Եվրոխորհրդարանի նախագահության համար թեկնածու էր առաջադրվել Եվրոպայի Ժողովրդական կուսակցության կողմից: 63-ամյա Թաջանին 2010-2014 թվականներին ծառայել է արդյունաբերության բաժնում՝ եվրոպական կոմիսարի պաշտոնում:

Անտոնիո Թաջանին Եվրոխորհրդարանի նախագահի պաշտոնում փոխարինում է գերմանացի քաղաքական գործիչ Մարտին Շուլցին, ով նոյեմբերի վերջերին որոշեց Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից մասնակցել Գերմանիայի խորհրդարանական առաջիկա ընտրություններին:

Բացի այդ Մարտին Շուլցին առաջարկվել է Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին: