Ուկրաինայի պառլամենտը թույլատրել է օտար ուժերի ներկայությունը այդ երկրում
Հունվար 19, 2017 15:33 Asia/Tehran
Հինգշաբթի օրը Ուկրաինայի պառլամենտը թույլատրել է օտար ուժերի ռազմական ներկայությունն այդ երկրում:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Ուկրաինայի պառլամենտի որոշման համաձայն, օտար երկրների ռազմական ուժերին թույլատրվում է 2017 թ.-ին զորավարժություն անցկացնել այդ երկրի տարածքում: Ուկրաինայի պառլամենտի պատգամավորների մեծամասնությունը (236) կողմ է քվեարկել նախագծին:
Նախգծի համաձայն, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ուժերը կարող են ներկա գտնվել Ուկրաինայի տարածքում:
Նախագիծը գործադրվելու համար պետք է ստորագրվի Ուկրաինայի նախագահի կողմից:
Պիտակ