Ուկրաինայի պառլամենտը թույլատրել է օտար ուժերի ներկայությունը այդ երկրում
https://parstoday.ir/hy/news/world-i51718-Ուկրաինայի_պառլամենտը_թույլատրել_է_օտար_ուժերի_ներկայությունը_այդ_երկրում
Հինգշաբթի օրը Ուկրաինայի պառլամենտը թույլատրել է օտար ուժերի ռազմական ներկայությունն այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 15:33 Asia/Tehran
  • Ուկրաինայի պառլամենտը թույլատրել է օտար ուժերի ներկայությունը այդ երկրում

Հինգշաբթի օրը Ուկրաինայի պառլամենտը թույլատրել է օտար ուժերի ռազմական ներկայությունն այդ երկրում:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Ուկրաինայի պառլամենտի որոշման համաձայն,  օտար երկրների ռազմական ուժերին թույլատրվում է 2017 թ.-ին զորավարժություն անցկացնել այդ երկրի տարածքում: Ուկրաինայի պառլամենտի պատգամավորների մեծամասնությունը (236) կողմ է քվեարկել նախագծին: 

Նախգծի համաձայն, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ուժերը կարող են ներկա գտնվել Ուկրաինայի տարածքում: 

Նախագիծը գործադրվելու համար պետք է ստորագրվի Ուկրաինայի նախագահի կողմից: