Amnesty International-ը մտահոգված է ևս երկու բահրեյնցիների մահապատժի գործադրման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i51769-amnesty_international_ը_մտահոգված_է_ևս_երկու_բահրեյնցիների_մահապատժի_գործադրման_կապակցությամբ
Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Բահրեյնը մարդու իրավունքների ճգնաժամի սեմին է կանգնած և անհապաղ պիտի չեղարկի բահրեյնցի երկու ակտիվիստների մահապատժի դատավճիռը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2017 07:40 Asia/Tehran
  • Amnesty International-ը մտահոգված է ևս երկու բահրեյնցիների մահապատժի գործադրման կապակցությամբ

Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Բահրեյնը մարդու իրավունքների ճգնաժամի սեմին է կանգնած և անհապաղ պիտի չեղարկի բահրեյնցի երկու ակտիվիստների մահապատժի դատավճիռը:

Բահրեյնի դատարանը 2014 թվականի դեկտեմբերին անհիմն մեղադրանքներով մահապատժի դատապարտեց Մոհամմեդ Ռամազանին և Հոսեյն Ալի Մուսային:

Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման,  կազմակերպությունն իր հաղորդագրության մեջ հայտարարել է, որ վերջիններս հարցաքննության ընթացքում զրկված են եղել  փաստաբանի ծառայություններից և նրանց ցուցմունքները տրվել են կտտանքների ներքո:

Amnesty International կազմակերպությունն ավելի վաղ բողոք էր ներկայացրել երեք բահրեյնցիների մահապատժի գործադրման կապակցությամբ:

Ալե Խալիֆայի ռեժիմը հունվարի 15-ի վաղ առավոտյան գնդակահարեց ընդդիմադիր ակտիվիստներ Սամի Մաշիմային, Ալի Սանքիսին և Աբբաս Սամիին:

Այս երիտասարդներին 2014 թվականի մարտին «Ալդիա»-ի տարածքում ոստիկանության ուժերի դեմ հարձակման կեղծ մեղադրանք էր առաջադրվել:

Հիշյալ երեք անձանց մահապատժի գործադրումն արժանացավ ներքին ու միջազգային ծավալուն բողոքների: