Եվրոպայի մի քանի քաղաքներում բողոքում են Թրամփի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i51850-Եվրոպայի_մի_քանի_քաղաքներում_բողոքում_են_Թրամփի_դեմ
Ուրբաթ օրը, Եվրոպայի մի քանի մեծ քաղաքներում, այդ թվում` Լոնդոնում, Բրյուսելում ու Բեռլինում, հարյուրավոր բողոքարարներ բողոքի ցույց են անցկացրել` ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 04:12 Asia/Tehran
  • Եվրոպայի մի քանի քաղաքներում բողոքում են Թրամփի դեմ

Ուրբաթ օրը, Եվրոպայի մի քանի մեծ քաղաքներում, այդ թվում` Լոնդոնում, Բրյուսելում ու Բեռլինում, հարյուրավոր բողոքարարներ բողոքի ցույց են անցկացրել` ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած ցույցի մասնակիցները կրոմ էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Կամուրջ կառուցենք, ոչ թե պատ» կարգախոսը:  Ցույցը կազմակերպել էր  «Կամուրջ, ոչ թե պատ» շարժումը, որի անունը կապված է  Մեքսկայի սահմանին պատ կառուցելու վերաբերյալ  Թրամփի հայտարարության հետ:

Ի դեպ, ԱՄՆ-ի նոր նախագահի քաղաքականությունների դեմ  բողոքի նման հանրահավաք է կազմակերպվել նաև Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց:

Միևնույն ժամանակ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հարյուրավոր քաղաքացիներ, ընդունելով իրավապաշտպան ու շրջակա միջավայրի պաշտպան մի քանի խմբերի, ձախակողմյան կուսակցությունների և կանանց կողմնակից կազմակերպությունների հրավերը, համախմբվելով քաղաքի կենտրոնում, բողոքել են Թրամփի քաղաքականությունների դեմ:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, հարյուրավոր ցուցարարներ, այդ թվում` ամերիկացիներ, ուրբաթ երեկոյան համախմբվելով «Այլընտրանք Գերմանիայի համար»՝ «AFD» աջակողմյան ու պոպուլիստ կուսակցության գրասենյակի դիմաց, իրենց հակառակությունն են հայտնել Թրամփի քաղաքականություններին: