2017 թվականը Եվրոպայի ժողովրդի զարթոնքի տարին է
Հունվար 21, 2017 15:14 Asia/Tehran
«Ֆրանս պրես» գործակալության հաղորդման համաձայն՝ Գերմանիայի Հյուսիսային Կոբլենցում կայացած աջ ծայրահեղականների քաղաքական խմբակցությունների ու կուսակցությունների ժողովում, Մարին լը Պենն ասել է.«2016 թվականը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու, ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի և անգլոսաքսոնական երկրների զարթոնքի տարին էր: Չեմ կասկածում, որ 2017 թվականը ևս եվրոպացիների զարթոնքի տարին է լինելու»:
Լը Պենն ասել է.«Պետք է նոր փուլ թևակոխել: Փուլ, որտեղ եվրոպական տարբեր երկրների խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ենք կազմելու»:
2017 թվականին եվրոպական մի քանի երկրներում ընտրություններ են տեղի ունենալու:
Պիտակ