FAO-ն ազդարարել է աշխարհում սակավաջրության կապակցությամբ
Համաշխարհային Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն՝ FAO-ի գերատեսուչն ազդարարելով աշխարհում սակավաջրության կապակցությամբ ասել է. «Այս մարտահրավերին դիմակայելու համար գործի պիտի անցնել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, FAO-ի գերատեսուչ Խոզե Գրացիո Դասիլվան կիրակի օրը Բեռլինում գումարված Պարենի ու գյուղատնտեսության համաշխարհային ֆորումի նիստում հավելել է. «Սակավաջրության երևույթի տարածումն այսօր կայուն զարգացման գլխավոր մարտահրավերներից է համարվում, ինչն աշխարհում բնակչության աճի և կլիմայական պայմանների փոփոխության պատճառով առավել սուր տեսք է ստացել»:
FAO-ի գերատեսչի ընդգծմամբ, այս մարտահրավերի դեմ պայքարի և ջրի ռեսուրսների օպտիմալ կառավարման համար «Ջրի կայուն զարգացման անկախ նպատակ» խորագրով ծրագիր է մշակվել:
«Մինչև 2050 թվականն աշխարհի բնակչության թիվը գերազանցելու է 9 միլիարդը և առավել սրվելու են ջրի ռեսուրսների շուրջ մրցակցությունները»,-հայտարարել է Դասիլվան:
FAO-ի զեկույցում Ասիայի հարավը, Միջին Արևելքը և Աֆրիկայի հյուսիսը Երկրագնդի չոր տարածքներն են ճանաչվել: