Թրամփ. Պատի կառուցումը կհզորացնի Մեքսիկայի տնտեսությունը
https://parstoday.ir/hy/news/world-i52415-Թրամփ._Պատի_կառուցումը_կհզորացնի_Մեքսիկայի_տնտեսությունը
ԱՄՆ նոր նախագահը հայտարարել է, թե Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կհզորացնի այդ երկրի տնտեսությունն ու անվտանգությունը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 26, 2017 04:11 Asia/Tehran
  • Թրամփ. Պատի կառուցումը կհզորացնի Մեքսիկայի տնտեսությունը

ԱՄՆ նոր նախագահը հայտարարել է, թե Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կհզորացնի այդ երկրի տնտեսությունն ու անվտանգությունը:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն,  չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասել է. «Այս նախարարության գլխավոր առաքելությունն ԱՄՆ-ում օրենքի իրագործումն է»:

Նա նաև անդրադարձել է ներգաղթի կապակցությամբ ստորագրած երկու գործադրական հրամանագրերին:  «Այս հրամանագրերը ԱՄՆ-ում փրկելու են հազարավոր մարդկային կյանքեր ու միլիոնավոր աշխատատեղեր և միլիարդավոր դոլար խնայողության պատճառ են դառնալու».ասել է նա:

ԱՄՆ-ի նախագահի ստորագրած երկու հրամանագրերով 30 օրվա ժամկետով ժամանակավորապես դադարեցվել է Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Սումալիի, Սուդանի ու Եմենի քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը և ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հրաման է արձակվել:

ԱՄՆ պետքարտուղարությունը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը կասեցրել է Գազայի հատվածի վերակառուցմանը 220 միլիոն դոլար հատկացվելու կապակցությամբ այդ երկրի նախկին կառավարության կողմից տրված խորհրդանշական խոստումի գործադրումը: