Ինչ են քննարկելու Պուտինը և Թրամփը․ ԶԼՄ-ներ
Հունվար 27, 2017 15:35 Asia/Tehran
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում կքննարկի՝ ինչպես «հաղթել ծայրահեղ իսլամական ահաբեկչությանը» և մի շարք այլ հարցեր։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդական Քելիան Քոնվեի հարցազրույցի CBS-ն։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ։ Նախատեսվում է, որ Պուտինը կշնորհավորի Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հավանական է նաև կողմերը քննարկեն երկկողմանի հարաբերությունների ներկայիս վիճակը։
1in.am
Պիտակ