Թրամփ. ՀԳՀԾ-ն ամենավատ համաձայնությունն է
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը ամերիկյան «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանին տված մասնավոր հարցազրույցի ժամանակ շարունակելով Իրանի հանդեպ իր թշնամական քաղաքականություններն, ասել է, որ ՀԳՀԾ-ն ամենավատ համաձայնությունն է, որին նա հանդիպել է:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թրամփի հայտարարությունը հնչում է այ պայմաններում, երբ ԱԷՄԳ-ի, ՄԱԿ-ի ու ԱԽ-ի զեկույցների համաձայն, Իրանը լիովին հարգել է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները:
Արևմուտքի ընդգծմամբ, ԱՄՆ-ն է շարունակաբար խափանում ՀԳՀԾ-ի գործադրումը:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ անգլիական «Սանդեյ Թայմզ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունից գոհ չէ և դա համարում է մինչ օրս կայացած ամենավատ համաձայնություններից մեկը:
ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին հունվարի 15-ին հայտարարեց. «ԱՄՆ-ն ու որոշ այլ երկրներ անցած մեկ տարվա ընթացքում հնարզվորինս շզտ արգելքներ են հարուցե ՀԳՀԾ-ի գործադրման ճանապարհին, սակայն Իրանը դիմակայել է դրան ու փորձել է վերացնել բոլոր արգելքները»: