Օլանդը կարևորել է ՀԳՀԾ-ի հարգումը
Շաբաթ երեկոյան ԱՄՆ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Իրանի հետ կնքած միջուկային համաձայնությունը հարգելու անհրաժեշտությունը:
«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսուա Օլանդն ասել է.-«Սիրիայի ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել միմիայն ՄԱԿ-ի շրջանակում»:
Դոնալդ Թրամփի և ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցում քննարկվել է նաև Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցների , Ուկրաինայի հակամարտությունը և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր:
Հակադարձելով ԵՄ-ի հարցերի մասին Թրամփի հայտարարություններին, Օլանդն ասել է.-«Եվրոպան պետք է կտրուկ պատասխան կտա Թրամփին»:
Եվրոպական երկրները պաշտպանում են Իրանի հետ միջուկային համաձայնությունը, հաստատելով այն փաստը, որ Իրանը կատարել է ՄԱԳԱՏԷ-ի, ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ իր պարտավորությունները:
Շարունակելով իր հակաիրանական քայլերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ՀԳՀԾ-ն իր տեսած ամենավատ համաձայնությունն է: