Օլանդը կարևորել է ՀԳՀԾ-ի հարգումը
https://parstoday.ir/hy/news/world-i52681-Օլանդը_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_հարգումը
Շաբաթ երեկոյան ԱՄՆ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Իրանի հետ կնքած միջուկային համաձայնությունը հարգելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2017 07:32 Asia/Tehran
  • Օլանդը կարևորել է ՀԳՀԾ-ի հարգումը

Շաբաթ երեկոյան ԱՄՆ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Իրանի հետ կնքած միջուկային համաձայնությունը հարգելու անհրաժեշտությունը:

«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսուա Օլանդն ասել է.-«Սիրիայի ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել միմիայն ՄԱԿ-ի շրջանակում»:

Դոնալդ Թրամփի և ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցում քննարկվել է նաև Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած  տնտեսական պատժամիջոցների , Ուկրաինայի հակամարտությունը և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր:

Հակադարձելով ԵՄ-ի հարցերի մասին Թրամփի հայտարարություններին, Օլանդն ասել է.-«Եվրոպան պետք է կտրուկ պատասխան կտա Թրամփին»:

Եվրոպական երկրները պաշտպանում են Իրանի հետ միջուկային համաձայնությունը, հաստատելով այն փաստը, որ Իրանը կատարել է ՄԱԳԱՏԷ-ի, ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ իր պարտավորությունները:

Շարունակելով իր հակաիրանական քայլերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ՀԳՀԾ-ն իր տեսած ամենավատ համաձայնությունն է: