Գորբաչևն ազդարարել է Եվրոպայում պատերազմի վտանգի կապակցությամբ
ԽՍՀՄ-ի վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչևը մի հոդվածում գրել է. «Տարբեր երկրների ռազմական հայեցակարգում վտանգավոր կետեր են արձանագրվում, որոնք հիմք ընդունելով կարելի է ասել, թե աշխարհը նոր պատերազմի է նախապատրաստվում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գորբաչևի ընդգծմամբ, ամենավտանգավոր վիճակը ստեղծվել է Եվրոպայի տարածաշրջանում, որտեղ ռազմական ջոկատներ են կուտակվում, ամերիկյան տանկերն ու զրահամեքենաներն աշխարհի այլ կետերից տեղափոխվում են Ռուսաստանի հետ սահմանակից երկրներ:
ԽՍՀՄ-ի վերջին առաջնորդն այդ հոդվածում գրել է. «Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները, որպես համաշխարհային խաղաղության ու անվտանգության պաշտպանության պատասխանատու կառույց, առաջին քայլը վերցնեն: Եվ առաջին հերթին անդամ երկրների ղեկավարները պետք է միջուկային պատերազմը մերժող բանաձև ընդունեն»:
«Եթե աշխարհում միջուկային զինապահեստների ավելի քան 60 տոկոսը վերահսկող երկրներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը նման բանաձևի նախաձեռնությամբ հանդես գան և այդ կապակցությամբ առաջին քայլը վերցնեն, ճիշտ գործ կատարած կլինեն»,-հավելել է Գորբաչևը: