Ուկրաինան ստանձնել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ղեկավարությունը
Փետրվար 01, 2017 09:12 Asia/Tehran
Ուկրաինան 2017թ. փետրվարի 1-ից մեկ ամսով ստանձնել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ղեկավարությունը:
ՄԱԿ ԱԽ-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի կազմակերպությունում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելչենկոն:
Մարտին նախագահությունը կանցնի Մեծ Բրիտանիային: Նշենք, որ Ուկրաինան ՄԱԿ ԱԽ-ի 10 ոչ մշտական անդամներից մեկն է:
Նախօրեին ՄԱԿ ԱԽ-ը իր մտահոգությունն էր հայտնել Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ վերականգնել կրակի դադարեցման ռեժիմը:
Փետրվարի 2-ին ՄԱԿ ԱԽ-ում կկայանա բաց նիստ Ուկրաինայում ստեղծբած իրավիճակի հարցով:
1in.am
Պիտակ