Եվախորհուրդը ողջունել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը
Փետրվար 02, 2017 13:09 Asia/Tehran
Եվրախորհրդի նախագահը ողջունել է Ռուսաստանի մասնակցությամբ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ վերցված քայլերը:
Reuters-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է.-«Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է Ռուսաստանի համագործակցությունը»:
Եվրախորհրդի նախագահը հավելել է.-«Պետք է անհապաղ Ուկրաինայի արևելյան հատվածում հրադադար հաստատել»:
Չնայած Ուկրաինայի կառավարության և ընդդիմադիրների միջև կայացած համաձայնությանը, այդ երկրի արևելյան տարածքներում բախումները շարունակվում են : Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարի խախտման մեջ:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ 2014 թ.-ից մինչ այժմ Ուկրաինայի բախումների հետևանքով սպանվել է ավելի քան 10 հազար մարդ:
Պիտակ