Եվախորհուրդը ողջունել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i53103-Եվախորհուրդը_ողջունել_է_Ուկրաինայի_ճգնաժամի_կարգավորումը
Եվրախորհրդի նախագահը ողջունել է Ռուսաստանի մասնակցությամբ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ վերցված քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 13:09 Asia/Tehran
  • Եվախորհուրդը ողջունել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը

Եվրախորհրդի նախագահը ողջունել է Ռուսաստանի մասնակցությամբ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ վերցված քայլերը:

Reuters-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է.-«Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է Ռուսաստանի համագործակցությունը»:

Եվրախորհրդի նախագահը հավելել է.-«Պետք է անհապաղ Ուկրաինայի արևելյան հատվածում հրադադար հաստատել»:

Չնայած Ուկրաինայի կառավարության և ընդդիմադիրների միջև կայացած համաձայնությանը, այդ երկրի արևելյան տարածքներում բախումները շարունակվում են : Կողմերը  միմյանց են մեղադրում հրադադարի խախտման մեջ: 

ՄԱԿ-ը հայտարարել է, որ 2014 թ.-ից մինչ այժմ Ուկրաինայի բախումների հետևանքով սպանվել է ավելի քան 10 հազար մարդ: