«Freedom House» կազմակերպությունը բողոքել է Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i53109-freedom_house_կազմակերպությունը_բողոքել_է_Ալե_Խալիֆայի_ռեժիմի_դեմ
Վաշինգտոնում տեղակայված «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Բահրեյնի ժողովրդի նկատմամբ Ալե Խալիֆայի վարչակարգի անվտանգության ուժերի կողմից կիրառվող բռնությունները և բողոքել է դրանց դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 13:48 Asia/Tehran
  • «Freedom House»   կազմակերպությունը բողոքել է Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ

Վաշինգտոնում տեղակայված «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Բահրեյնի ժողովրդի նկատմամբ Ալե Խալիֆայի վարչակարգի անվտանգության ուժերի կողմից կիրառվող բռնությունները և բողոքել է դրանց դեմ:

Ինչպես հաղորդում է «ՌԱՍԱ» լրատվական գործակալությունը,  «Freedom House»  կազմակերպությունը  հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է,որ բահրեյնցի ցուցարարների ուղղությամբ Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերի հրաձգությունն անօրինական է: «Ալե Խալիֆայի անվտանգության ուժերի վերաբերմունքը վկայում է ժողովրդի նկատմամբ  բռնություններ կիրառվելու  մասին, ինչը դեմ է մարդու իրավունքների օրենքներին և պետք է անհապաղ դադարեցվի»:

Տարբեր երկրների ժողովուրդները, մասնավորապես  մարդու իրավունքների ակտիվիստներն իրենց զայրույթն ու ատելությունն են հայտնել Ալե Խալիֆայի հակամարդկային քայլերի դեմ:

2011 թվականի փետրվարի 14-ից ի վեր Բահրեյնում  ժողովուրդը Ալե Խալիֆայի դեմ բողոքի ցույցեր է անցկացնում: Ժողովուրդը պահանջում է երկրում հաստատել ազատություն ու  արդարություն և վերջ դնել խտրականությանը: Նրանք պահանջում են երկրում  իշխանության գա իրենց կողմից ընտրվող համակարգ: