Ամերիկացի լրագրողը ներողություն է խնդրել մուսուլմաններից
(last modified Sun, 05 Feb 2017 07:57:52 GMT )
Փետրվար 05, 2017 11:27 Asia/Tehran
  • Ամերիկացի լրագրողը ներողություն է խնդրել մուսուլմաններից

ԱՄՆ անվանի լրագրողը ներողություն է խնդրել բոլոր մուսուլմաններին: «Ամերիկացիները պետք է կանգնեն ծայրահեղականության դեմ».ասել է ամերիկացի լրագրողը:

Իրանի լուրերի գործակալության տեղեկատվական կայքի հաղորդմամբ, ԱՄՆ անվանի գրող, լրագրող, և «Pulitzer»-ի երկու մրցանակակիր Նիկոլաս Քրիստովն անդրադարձել է Թրամփի հակամիգրացիոն հրամանագրին: Նա ասել է.«Մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու անխոհեմ հրամանի պատճառով, ամերիկացիները ստորացել են»:

Նշելով, որ Դոնալդ Թրամփը ողջ երկրի ներկայացուցիչը չէ, Քրիստովը հավաստել է.«Բոլոր ամերիկացիները պարտավոր են դատապարտել ծայրահեղականությունը ՝ հրաժարվելով  քսենոֆոբիայից»:

Նրա խոսքերով, իրական անդունդը ոչ թե մուսուլմանների ու այլոց միջև է, այլև բոլոր կրոնների չափավորականների ու ծայրահեղականների միջև: