Թրամփն ու Պորոշենկոն քննարկել են Դոնբասում ամբողջական հրադադար հաստատելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i53315-Թրամփն_ու_Պորոշենկոն_քննարկել_են_Դոնբասում_ամբողջական_հրադադար_հաստատելու_անհրաժեշտությունը
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցում քննարկել են Դոնբասում ամբողջական հրադադար հաստատելու անհրաժեշտությունը եւ անհանգստություն հայտնել Ավդեեւկայի շրջանում հումանիտար վիճակի վատթարացման առնչությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2017 08:12 Asia/Tehran
  • Թրամփն ու Պորոշենկոն քննարկել են Դոնբասում ամբողջական հրադադար հաստատելու անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցում քննարկել են Դոնբասում ամբողջական հրադադար հաստատելու անհրաժեշտությունը եւ անհանգստություն հայտնել Ավդեեւկայի շրջանում հումանիտար վիճակի վատթարացման առնչությամբ։

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն Facebook-ի իր էջում հայտնել է, որ Պորոշենկոն եւ Թրամփը քննարկել են ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցերը, հատուկ ուշադրություն է դարձվել Դոնբասում իրավիճակի կարգավորմանը եւ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելուն։

Նա նաեւ նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Պորոշենկոյի սպասվող այցելությունը Վաշինգթոն։ Այդ այցը կազմակերպելու համար ԱՄՆ է մեկնելու Ուկրաինայի ԱԳ նախարարը։

orer.am/