Լավրովը ԵԱՀԿ ավստրիացի նախագահողից ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ակտիվ աջակցություն է ակնկալում
https://parstoday.ir/hy/news/world-i53377-Լավրովը_ԵԱՀԿ_ավստրիացի_նախագահողից_ղարաբաղյան_հակամարտության_կարգավորմանն_ակտիվ_աջակցություն_է_ակնկալում
Ռուսաստանը շահագրգռված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի ակտիվ եւ կառուցողական նախագահությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 05, 2017 21:27 Asia/Tehran
  • Լավրովը ԵԱՀԿ ավստրիացի նախագահողից ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ակտիվ աջակցություն է ակնկալում

Ռուսաստանը շահագրգռված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի ակտիվ եւ կառուցողական նախագահությամբ:

Ավստրիական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հույս ունենք, որ մեր ավստրիացի գործընկերներն օբյեկտիվ մոտեցում կցուցաբերեն կազմակերպության օրակարգի ձեւավորման եւ իրականացման հարցում՝ հաշվի առնելով անդամ բոլոր պետությունների շահերը:

Ուրախությամբ ենք փաստում, որ Վիեննայի առաջարկած 2017 թվականի ծրագիրը, որը մենք մանրամասն ուսումնասիրել ենք, բավական հագեցած է ու պրագմատիկ: Առաջիկա տարում գլխավոր խնդիրը ԵԱՀԿ-ում վստահության ու հնարավորությունների վերականգնումն է՝ իրավահավասար երկխոսության եւ անվանգության ոլորտում կոլեկտիվ որոշումների ընդունման համար:

Վստահ ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի կարեւոր հարթակ դառնալ համընդհանուր եվրոպական օրակարգային առանցքային հարցերի շուրջ մոտեցումներ քննարկելու համար: ԵԱՀԿ-ի առաջնահերթությունների թվում պետք է մնան ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կիբերսպառնալիքների դեմ պայքարը: Հույս ունենք, ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ընթացքում կազմակերպությունը հավուր պատշաճի ուշադրություն կհատկացնի իր տարածքում հակամարտությունների հաղթահարմանը: Առաջին հերթին դա վերաբերում է ներուկրաինական ճգնաժամին: Կարեւոր կայունացնող դեր է կատարում ԵԱՀԿ-ի Հատուկ դիտարկման առաքելությունը:

Հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն այսուհետ նույնպես ակտիվորեն կնպաստի Մերձդնեստրում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակկամարտությունների կարգավորման բանակցային գործընթացներին, ինչն առավել կարեւոր է անցյալ տարի այդ տարածաշրջանում իրադրության սրացման ֆոնին»,- հայտարարել է Լավրովը:

News.am