Իսրայելի ԱԳՆ արձագանքը` Լապշինի արտահանձնման վերաբերյալ
Փետրվար 08, 2017 11:49 Asia/Tehran
Իսրայելի իշխանություններն ուշադիր հետևում են բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, ով միաժամանակ ՌԴ և Իսրայելի քաղաքացի է: Այս մասին RIA Novosti գործակալությանն ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էմմանուել Նահշոնը:
«Մենք ուշադիր հետևում ենք պարոն Լապշինի գործի զարգացումներին և դիվանագիտական ու հյուպատոսական ուղիներով կապի մեջ ենք բոլոր համապատասխան կողմերի հետ»,- հայտնել է նա:
Ինչպես հայտնել ենք, փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նույն օրը նա արտահանձնվել է Ադրբեջանին:
armedia.am/
Պիտակ