Բելառուսին վրդովեցրել է ՀԱՊԿ-ից իրեն հեռացնելու առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i53723-Բելառուսին_վրդովեցրել_է_ՀԱՊԿ_ից_իրեն_հեռացնելու_առաջարկը
Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանն այն մասին, որ պետք է բարձրացնել ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման կապակցությամբ, փոխանցում է Интерфакс-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2017 11:55 Asia/Tehran
  • Բելառուսին վրդովեցրել է ՀԱՊԿ-ից իրեն հեռացնելու առաջարկը

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանն այն մասին, որ պետք է բարձրացնել ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման կապակցությամբ, փոխանցում է Интерфакс-ը:

«ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը բարձրացնելու առաջարկը զուրկ է իրավական հիմքերից», - նշել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարատուղար Դմիտրի Միրոնչիկը:

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը կամ չանդամակցելը կամովին է, իսկ Բելառուսն արդեն «կատարել է իր ընտրությունը»:

Փետրվարի 8-ին ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման առնչությամբ հայտարարել էր, որ Բելառուսին հարկավոր է հեռացնել ՀԱՊԿ-ից:

 

armedia.am/