Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լապշինի արտահանձնումն Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i53725-Բելառուսի_ԱԳՆ_ն_մեկնաբանել_է_Լապշինի_արտահանձնումն_Ադրբեջան
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու փաստը` նշելով, որ բելառուսական կողմն այդպիսով կատարել է իր իրավական պարտականությունը, փոխանցում է Sputnik-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2017 12:02 Asia/Tehran
  • Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լապշինի արտահանձնումն Ադրբեջան

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու փաստը` նշելով, որ բելառուսական կողմն այդպիսով կատարել է իր իրավական պարտականությունը, փոխանցում է Sputnik-ը:

«Բելառուսը կատարել է իրավական ոլորտում իր բոլոր պարտականությունները»,- հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ,  և նույն օրը հատուկ չվերթով Լապշինը տեղափոխվել է Մինսկից Բաքու:

 

armedia.am/