Բրիտանիան հարգում է ՀԳՀԾ-ի նկատմամբ իր պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/world-i53901-Բրիտանիան_հարգում_է_ՀԳՀԾ_ի_նկատմամբ_իր_պարտավորությունները
Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարության համաձայն՝ Լոնդոնը հարգում է ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 14:21 Asia/Tehran
  • Բրիտանիան հարգում է ՀԳՀԾ-ի նկատմամբ իր պարտավորությունները

Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարության համաձայն՝ Լոնդոնը հարգում է ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունները:

Շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, «ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում միջինարևելյան ու աֆրիկյան երկրների գծով Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Էլ Վուդը նշել է.«Իրանի միջուկային համաձայնության նկատմամբ Լոնդոնի դիրքորոշումը պարզ է ու անկախ»: Վուդի խոսքերով՝ իր երկիրը հարգում է համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած հանձնառությունները:

«Բոլոր պետությունները և միջազգային կազմակերպությունները պետք է համագործակցեն ՀԳՀԾ-ի իրականացման հարցում».ավելացրել է նա:

Միջինարևելյան ու աֆրիկյան երկրների գծով Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով՝ միջուկային համաձայնությունը բխում է բոլոր կողմերի շահերից:

ԱՄՆ նախագահն ասել է, որ ՀԳՀԾ-ն իր տեսած վատագույն համաձայնությունն է:

Ամերիկացիներն այնպիսի պայմաններում են դրժում իրենց խոստումները, երբ ՄԱԳԱՏԷ-ի, ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի անդամ երկրների վկայությամբ՝ Իրանը մշտապես կատարել է այդ ոլորտում իր բոլոր պարտականությունները: