Ուկրաինան ցուցադրել է իր ստեղծած նոր հրթիռները
https://parstoday.ir/hy/news/world-i53933-Ուկրաինան_ցուցադրել_է_իր_ստեղծած_նոր_հրթիռները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է նոր զենքի ստեղծման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 17:59 Asia/Tehran
  • Ուկրաինան ցուցադրել է իր ստեղծած նոր հրթիռները

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է նոր զենքի ստեղծման մասին:

Ինչպես տեղեկացնում է  korrespondent.net-ը, խսքը Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համար ստեղծված 57-միլիմետրանոց հրթիռների մասին է։

«Укроборонпром»-ը ստեղծել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համար նոր զենք: 57-միլիմետրանոց հրթիռները նախատեսված են ցամաքային թիրախների խոցման համար: Լավ աշխատանք է»,- գրել է Ուկրաինայի նախագահը Twitter-ում:

Պյոտր Պորոշենկոն նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է փորձարկման ժամանակ ռազմական ինքնաթիռի կողմից նոր զենքի կիրառումը:

Tert.am