Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկում է իրականացրել
https://parstoday.ir/hy/news/world-i53967-Հյուսիսային_Կորեան_հրթիռային_փորձարկում_է_իրականացրել
Հյուսիսային Կորեան տեղեկացրել է Ճապոնիայի ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 07:45 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկում է իրականացրել

Հյուսիսային Կորեան տեղեկացրել է Ճապոնիայի ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մասին:

Հարավային Կորեայի բանակի շտաբը կիրակի առավոտյան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի Փիոնգան նահանգից արձակված հրթիռի տեսակը դեռ պարզ չէ:

Համաձայն այս հաղորդման` Հարավային Կորեայի բանակը նշել է, որ արձակված հրթիռը կարող է լինել միջին հեռահարությամբ «Մոսոդան» բալիստիկ հրթիռ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունը 2016 թվականի սկզբին նշել էր, որ Փխենյանը միջմայրցամաքային բլիստիկ հրթիռ փորձարկելու եզրափակիչ փուլում է գտնվում:

Արևմտյան երկրներն ու հատկապես ԱՄՆ-ն մտահոգ են Հյուսիսային Կորեայի միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կապակցությամբ:

Հյուսիսային Կորեան վերջերս իրականացրեց իր միջուկային հինգերորդ փորձարկումը:

Փխենյանն անգամներ ընդգծել է, որ շարունակելու է իր ռազմական կարողությունների ընդլայնումը: