Գիտնականները Եվրոպայի համար «սուպերհրաբխի» ժայթքում են կանխատեսում
https://parstoday.ir/hy/news/world-i54222-Գիտնականները_Եվրոպայի_համար_սուպերհրաբխի_ժայթքում_են_կանխատեսում
Իտալիայի եւ Ֆրանսիայի գիտնականները համարում են, որ Եվրոպային սպառնում է լայնածավալ բնական աղետ «սուպերհրաբուխի» տեսքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2017 06:11 Asia/Tehran
  • Գիտնականները Եվրոպայի համար «սուպերհրաբխի» ժայթքում են կանխատեսում

Իտալիայի եւ Ֆրանսիայի գիտնականները համարում են, որ Եվրոպային սպառնում է լայնածավալ բնական աղետ «սուպերհրաբուխի» տեսքով։

Նման եզրակացության գիտնականները հանգել են Նեապոլից ոչ հեռու գտնվող քնած հրաբուխը ուսումնասիրելուց հետո, հաղորդում է Informing–ը։

Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են անխուսափելի ժայթքման առաջին նշանները։ Սեյսմոլոգներին հաջողվել է պարզել, որ հրաբխի խառնարանի տակ կուտակվել են ճնշման տակ գտնվող մեծ ծավալով գազեր։ Նրանց խոսքով, նոր ժայթքումը կարող է ընդմիշտ փոխել Եվրոպան։ Նրանց գնահատմամբ, հրաբուխի զոհը կարող է դառնալ մինչեւ 500 հազար մարդ։ Սակայն երբ դա կարող է լինել, գիտնականները դժվարանում են կանխատեսել։

Հարկ է նշել, որ վերջին անգամ Եվրոպայում ամենամեծ հրաբուխը ժաթքել էր 39 հազար տարի առաջ։ Արդյունքում Երկրի երեսեից վերացան նեանդերթալացիները:

news.am