Amnesty International-ը մտահոգված է Բահրեյնում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ
Փետրվար 15, 2017 08:32 Asia/Tehran
Կազմակերպությունը հայտարարել է, որ Բահրեյնում մարդու իրավունքների վիճակը ողբերգության շեմին է գտնվում:
Համաձայն «Press TV»-ի հաղորդման, Միջազգային ներում կազմակերպությունը Բահրեյնում մարդու իրավունքների վատթարացումը պայմանավորել է ցուցարարների դեմ բռնությունների խստացմամբ, մահապատիժներով ու ձերբակալություններով:
Բեյրութում Amnesty Internationa կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի հետազոտությունների բաժնի տնօրեն Լին Մաըլուֆն ընդգծել է. «Ալե Խալիֆայի ռեժիմը որևէ վերահսկողություն չունի անվտանգության ուժերի վրա և չի հարգում բողոքարարների իրավունքները»:
Մաըլուֆի ընդգծմամբ, Ալե Խալիֆայի ռեժիմը մահապատիժների գործադրումը չի դադարեցրել և դա Բահրեյնում մարդկային ճգնաժամի է վերածվում:
Պիտակ