Amnesty International-ը մտահոգված է Բահրեյնում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i54240-amnesty_international_ը_մտահոգված_է_Բահրեյնում_մարդու_իրավունքների_վիճակի_կապակցությամբ
Կազմակերպությունը հայտարարել է, որ Բահրեյնում մարդու իրավունքների վիճակը ողբերգության շեմին է գտնվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2017 08:32 Asia/Tehran
  • Amnesty International-ը մտահոգված է  Բահրեյնում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ

Կազմակերպությունը հայտարարել է, որ Բահրեյնում մարդու իրավունքների վիճակը ողբերգության շեմին է գտնվում:

Համաձայն «Press TV»-ի հաղորդման, Միջազգային ներում կազմակերպությունը Բահրեյնում մարդու իրավունքների վատթարացումը պայմանավորել է ցուցարարների դեմ բռնությունների խստացմամբ, մահապատիժներով ու ձերբակալություններով:

Բեյրութում Amnesty Internationa կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի հետազոտությունների բաժնի տնօրեն Լին Մաըլուֆն ընդգծել է. «Ալե Խալիֆայի  ռեժիմը որևէ վերահսկողություն չունի անվտանգության ուժերի վրա և չի հարգում բողոքարարների իրավունքները»:

Մաըլուֆի ընդգծմամբ, Ալե Խալիֆայի ռեժիմը մահապատիժների գործադրումը չի դադարեցրել և դա Բահրեյնում մարդկային ճգնաժամի է վերածվում: