Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում. Մատվիենկո
https://parstoday.ir/hy/news/world-i54294-Պուտինի_եւ_Թրամփի_հանդիպման_օրակարգի_ինտենսիվ_նախապատրաստություն_Է_ընթանում._Մատվիենկո
Մոսկվան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման դրական օրակարգ Է ակնկալում, այժմ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2017 14:05 Asia/Tehran
  • Պուտինի եւ Թրամփի հանդիպման օրակարգի ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում. Մատվիենկո

Մոսկվան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման դրական օրակարգ Է ակնկալում, այժմ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների հնարավոր վերաբեռնման վերաբերյալ հարցին:

«Այժմ պայմանավորվածություն կա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման շուրջ: Այդ հանդիպման օրակարգի ինտենսիվ նախապատրաստություն Է ընթանում: Մենք դրական օրակարգի ենք տրամադրված»,-ասել Է խոսնակը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված Է լիարժեք երկկողմ հարաբերությունների վերականգնմամբ:

«Մենք տրամադրված ենք դրական օրակարգի, Միացյալ Նահանգների հետ լիարժեք քաղաքական, տնտեսական եւ այլ  հարաբերությունների վերականգնման եւ նույնպիսի մոտեցում ենք ակնկալում ԱՄՆ-ի կողմից»,-նշել Է Մատվիենկոն:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ հարաբերությունների վերականգնումը տեւական գործընթաց Է, ուստի չարժե դրանց արագ վերաբեռնում ակնկալել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am