ԱՄՆ-ի և Ռուսաստանի Գլխավոր շտաբերի ղեկավարները հանդիպում կունենան Բաքվում
https://parstoday.ir/hy/news/world-i54310-ԱՄՆ_ի_և_Ռուսաստանի_Գլխավոր_շտաբերի_ղեկավարները_հանդիպում_կունենան_Բաքվում
ԱՄՆ ԶՈՒ Շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Ջոզեֆ Դանֆորդը և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատար Վալերիյ Գերասիմովը կհանդիպեն փետրվարի 16-ին՝ Բաքվում: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պենտագոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2017 16:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի և Ռուսաստանի Գլխավոր շտաբերի ղեկավարները հանդիպում կունենան Բաքվում

ԱՄՆ ԶՈՒ Շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Ջոզեֆ Դանֆորդը և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատար Վալերիյ Գերասիմովը կհանդիպեն փետրվարի 16-ին՝ Բաքվում: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պենտագոնին:

Նշվում է, որ նրանք կքննարկեն զինվորականների միջև հաղորդակցման կարևորությունը:

«Ղեկավարները կքննարկեն բազում տարբեր հարցեր, այդ թվում նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերությունները՝ կապված զինվորական կապերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ ՊՆ-ում ավելացրել են, որ ներկայացուցիչները ծրագրում են քննարկել նաև զինվորականների միջև մշտապես շփման առկայության կարևորությունը՝ հնարավոր ճգնաժամերի կանխարգելման համար:

Ներկայիս պահին Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականների միջև գոյություն ունի

միջադեպերի կանխարգելման գծով հարաբերություն Սիրիայի երկնքում:

1in.am